-
03.11.2016|
23:30
Թուրքիան սպառնում է մինչև տարեվերջ դադարեցնել Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունը փախստականներին ապաստան տալու վերաբերյալ, եթե առաջիկա օրերին Բրյուսելը չվերացնի վիզային սահմանափակումները թուրքերի համար, շվեյցարական թերթերից մեկին ասել է արտգործնախարարը:
-
03.11.2016|
14:45
Ռուսաստանը ուժեղացնում է իր ռազմական հնարավորությունները արևմտյան սահմանին՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն:
-
03.11.2016|
14:44
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
-
03.11.2016|
14:42
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեղադրում և դատապարտում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Իրաքի Մոսուլ քաղաքում ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչներին որպես «մարդկային վահաններ» օգտագործելու համար:
-
03.11.2016|
14:03
Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
-
03.11.2016|
10:23
Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում, շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):
-
03.11.2016|
08:22
Ռուսաստանը Հալեպում գտնվող զինված ընդդիմադիրների ջոկատներին հնարավորություն է տալիս ուրբաթ օրը անարգել լքել քաղաքը: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ նոյեմբերի 4-ին Հալեպում տեղական ժամանակով ժամը 9:00-19:00-ը «հումանիտար դադար կհաստատվի անիմաստ զոհերից խուսափելու համար»:
-
02.11.2016|
15:01
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռևս իրաքյան Մոսուլ քաղաքի տարածքում է:
-
02.11.2016|
08:38
Ռուսական ավիակիրների հարվածային խումբը՝ «Պյոտր Մեծ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, հասել է Միջերկրական ծով՝ սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել է ՌԴ ՊՆ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
-
02.11.2016|
08:37
Մեծ քանակությամբ թուրքական ԶՈՒ-ի զրահատեխնիկա (այդ թվում տանկեր) շարժվում է դեպի Իրաքի հետ սահման՝ Սիլոպի քաղաք: